211652_close_icon
views-count150716 դիտում article-date 13:48 11-10-2020

Ալիևը հայտարարել է Երևանի հետ բանակցելու Բաքվի պատրաստակամության մասին

[url=https://www.tert.am/am/news/2020/10/11/Artsakh/3418671]Tert.am-[/url]ը գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի հետ անհապաղ բանակցություններ սկսելու պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին, գրում է ria.ru-ն։ «Մենք պատրաստ ենք սկսել վաղը, դրա համար ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, աշխատանքի ժամանակացույցից։ Մեր կողմը պատրաստ է անհապաղ սկսել», - ասել է նա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր