Այդ անուղեղները խիստ չափազանցրել են իմ մահվան մասին լուրերը. Արցախում վիրավորված լրագրող Վարդան Օնանյանը՝ հիվանդանոցից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/607362.html?fbclid=IwAR2qquh0LdY_7nzuMNSNZpE9PI_ySLLf5938083qtDWrhuEMa1SwOVQA_eI]News.am[/url]-ը գում է. Արցախում վիրավորված լրագրող Վարդան Օնանյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հիվանդանոցից ուղիղ եթերով հայտնեց, որ ոտքերի վնասվածքներ ունի եւ սպասվում է երկարատեւ բուժում։
«Ինչպես տեսնում եք՝ ողջ եմ, ճիշտ է, վիրավորված եմ։ Այդ անուղեղները խիստ չափազանցրել են իմ մահվան մասին լուրերը։ Ոտքերի վնասվածքներ ունեմ, սպասվում է երկարատեւ բուժում»,- ասաց նա։
Օնանյանը նշեց, որ չի կասկածում մեր հաղթանակի հարցում. «Մենք հազարամյակներ շարունակ այս պայմաններում ապրել ենք այս պայմաններում, հաղթել ենք թշնամուն ու պիտի հաղթենք։
Մեր ռազմաստծո Վահագնի ուժն ու զորությունը մեր զինվորների բազուկին։ Մեր թուր-կեծակին թթղ շառաչի, Քուռկիկ Ջալալին հայկական լեռնաշխարհով իր հաղթական ընթացքն անի»։