211652_close_icon
views-count6459 դիտում article-date 11:34 11-10-2020

Նյու Յորքում հայերը կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը՝ կոչ անելով համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/11/Artsakh/3418555?fbclid=IwAR2fHp9gRE2T_n11Xu2aobxteQHROh5y0pHd4KxpxjXk2VRrjdqvXy6neEU]Tert.am[/url]-ը գրում է. ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա։ Ցույցի մասնակիցները գիշերը կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը, հաղորդում է տեղական CBS New York-ը։ Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել խաղաղություն հաստատել Արցախի Հանրապետությունում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/11/Artsakh/3418555?fbclid=IwAR2fHp9gRE2T_n11Xu2aobxteQHROh5y0pHd4KxpxjXk2VRrjdqvXy6neEU]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր