211652_close_icon

Արցախի ինքնորոշման հարցը պետք է դառնա ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում. ՀՀ վարչապետ

views-count3359 դիտում article-date 09:42 11-10-2020
Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։ Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները: Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին միավորող համաշխարհային շարժում»,-գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի...

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 10 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր