6741 դիտում
20:19 24-07-2018
Մեզ միավորող առաքելության մեջ անկասկած պետք է հաղթենք. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
Վարչապետը ՀՄԸՄ-ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100-ամյա հոբելյանի առթիվ և խորհրդանշական համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում:
«Թույլ տվեք ասել, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ըստ էության կյանքի է կոչել Հոմենեթմենի կարգախոսը՝ բարձրացիր և բարձրացրու: Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում. խեղճացած, կռացած քաղաքացին վեր կացավ, բարձրացավ և բարձրացրեց իր հայրենիքը, իր հայրենիքի անունը, իր կարգավիճակը սեփական հայրենիքում և այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով և հպարտ հայացքով: Սա շատ կարևոր ձեռքբերում է, բայց սա ամենը չէ, ինչին մենք ուզում ենք հասնել: Մենք պետք է շարունակենք մեր ընդհանուր կարգախոսի իրականացումը և շարունակենք բարձրանալ ու բարձրացնել մեր հայրենիքը: Բավարար չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր ամուր կանգնած է իր ոտքերի վրա բարձր և բարձրացրած իր երկրի, պետության հեղինակությունը: Մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացին շարունակելու է իր ընթացքը, զարգացնելու է, ճախրելու է, թռչելու է մեր ազգային և պետական երազանքների մակարդակի: Մենք այսօր բոլորին կոչ ենք անում, սիրելի հայրենակիցներ, եկեք միասին՝ ազգովի բարձրանանք և բարձրացնենք, մենք սփյուռքի մեր գործարարներին հրավիրում ենք Հայաստանի Հանրապետություն, որպեսզի նրանք իրենց հայրենիքում, բարձրանան և բարձրացնեն, բարձրանան՝ իրենց քաղաքացիական գիտակցությամբ, օրենքի առաջ իրենց ունեցած պարտավորության գիտակցությամբ և բարձրանան իրենց անձնական, թիմային, գործարար հաջողությունների բերումով: Մենք այսօր Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի պետական ծառայողներին կոչ ենք անում, ասում ենք՝ բարձրացեք և բարձրացրեք մեր հայրենիքը, բարձրացեք ձեր ծառայության մեջ, ոչ թե անձնական շնորհների, ձեռքբերումների մեջ, այլ անձնական ծառայության մեջ մեր հայրենիքին և մեր ժողովրդին: Եվ մենք ուզում ենք արձանագրել, որ մեզնից յուրաքանչյուրի բարձրանալն իր հետևից պետք է բարձրացնի ուրիշներին, ոչ թե ցածրացնի, ոչ թե հուսահատության, հուսալքության և արտագաղթի անդունդը նետի մեր մյուս հայրենակիցներին: Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը չափազանց կարևոր դեր է ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ և շարունակում է ունենալ սկսած հայ ժողովրդի շրջանում մարմնամարզական, մարմնակրթական ավանդույթների սերմանումից, շարունակելով որբախնամ, հայապահպան առաքելությամբ: Խորհրդանշական է, որ Կոստանդնուպոլսում հիմնված ՀՄԸՄ-ի 100-րդ տարեդարձը նշվում է անկախ և ազատ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա խորհրդանշում է նաև ապագայի մասին մեր պատկերացումը: Ինչպես ՀՄԸՄ-ն Կոստանդնուպոլսի տափաստաններից այս 100 տարվա ընթացքում բարձրացավ դեպի Հայաստանի Հանրապետություն, բառիս բուն և փոխաբերական իմաստով, այնպես էլ մենք հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի հրավիրում ենք բարձրանալ Հայաստան և բարձրացնել Հայաստանը: Սա է այն առաքելությունը, որ մեզ միավորում է և այս առաքելության մեջ մենք անկասկած պետք է հաղթենք: Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»,- ասել է վարչապետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5978 դիտում
23:07 28-07-2018
Բյուրականում կայացավ ՀՄԸՄ-ի 100-ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի փակման արարողությունը. ՖՈՏՈՇԱՐՔ
3834 դիտում
17:52 18-10-2018
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
1655 դիտում
18:49 25-10-2014
Նախագահը ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Այս բաժնից
709 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
595 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
832 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք