68555 դիտում
23:54 09-10-2020
Ինչո՞ւ է ընդհատվել Ղարաբաղի թեմայով հանդիպումը. Բայրամովը լքել է ԱԳՆ-ի շենքը. Sputnik Armenia
[url=Sputnik Armenia]Sputnik Armenia[/url]-ն գրում է. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի ու Սերգեյ Լավրովի մոսկովյան հանդիպման մեկնարկից որոշ ժամանակ անց ադրբեջանական դրոշով ավտոշարասյունը լքել է ԱԳՆ ընդունելությունների տունը և հետո վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսիա-24»–ը:
«Հնարավոր է` բանակցությունների ընթացքում հարց է բարձրացվել, և լրացուցիչ խորհրդատվություններ են պահանջվել, որոնք կարելի էր անել միայն դեսպանատնից»,– նշում է հեռուստաընկերության թղթակիցը։
Հիշեցնենք` այսօր կեսգիշերին հայտնի դարձավ, որ Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Նա ասել էր, որ հրադադար պետք է հաստատվի գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել էին ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։
Հանդիպումը մեկնարկել է մոտավորապես 17։30–ին։ Տեղում աշխատող լրագրողները հայտնում են, որ մեկնարկից մեկ ժամ անց հանդիպումն ավելի քան մեկ ժամով ընդմիջվել է։
Նմանատիպ նյութեր
4688 դիտում
21:48 18-04-2016
ԼՂՀ-ում անիմաստ արյունահեղությունը ընդհատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խիզախության շնորհիվ. Հերմինե Նաղդալյան
14785 դիտում
15:26 13-05-2019
Մխիթարյանի հարսանիքի անցկացման օրն ու վայրը հայտնի է. Sputnik Armenia
Այս բաժնից
1003 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
952 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան