211652_close_icon
views-count487611 դիտում article-date 19:02 09-10-2020

Արաբկիրցի 20-ամյա զինվորին, ով հերոսաբար իր կյանքը զոհեց առաջնագծում՝ փրկելով ընկերոջ կյանքը, հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեցին 20-ամյա Մխիթար Գալեյանին: Վերջինս զոհվել է Արցախի Հանրապետության սահմանը պահելիս՝ առաջնագծում՝ փրկելով զինակից ընկերոջ կյանքը: Դեռ բանակ գնալիս նա հայտնի էր Արաբկիրում ոչ միայն իր հասակակիցների այլ նաև ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում: Իզուր չէր, որ նրան Արաբկիրում շատերը ճանաչում էին «Դուխավիկ Մխո» ու երբ ծանուցագիր էր ստացել բանակ գնալու համար ասում էր . Հայաստանի սահմանների անվտանգությունը կախված է զինվորից ու Արցախում առաջնագիծն ամուր պահելուց: Եթե մեր առաջնագծերում, խրամատներում ամուր կանգնենք, ապա թշնամին երբեք չի համարձակվի ոտնձգություն կատարել: Երևի կանխազգում էր, որ ինքը բազմաթիվ թասիբով ու հերոս տղերքի նման առաջնագիծն է պահելու, բայց ինչ իմանար, որ նենգ թշնամին լկտիաբար փորձելու է սպանել իր զինակից ընկերներին ու ինքը գիտակցված, իմանալով գնալու է մահվան դեմ առ դեմ, և փրկելու է զինակիցների կյանքը, բայց ինքը գնալու ու միանալու է մեր՝ Մոնթեին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Թաթուլ Կրպեյանին, Պետոյին, և մյուս լեգենդ դարձած հերոսներին: Այսօր երբ «Եռաբլուր»-ում հուղարկավորեցին 20-ամյա մեր հերոսին, արարողությանը ներկա էին նաև Հայ-Ռուսական համալսարանի աշխատակիցները, նրա ուսանող ընկերները, քանի որ նա մինչև բանակ գնալը սովորում էր նշված համալսարանում: Իսկ Արաբկիր վարչական շրջանում գործող Ադմիրալ Իսակովի անվան դպրոցի ուսուցչական կազմը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չէր կարողանում զսպել հուզմունքն ու ցավը: Մի քանի ուսուցչուհիներ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մեր դպրոցի ամենալավ շրջանավարտներից էր: Երբ իմացանք, որ ծառայության է անցել Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում, հպարտանում էինք: Էլ ավելի էինք ոգևորվել, երբ ծնողների միջոցով իմացել էինք, որ էդ տարիքին արդեն առաջնագծում է ծառայություն կատարում, բայց հիմա թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարում նա կյանքը տվեց հանուն հայրենիքի, ընկերոջը, ընտանիքի, ողջ հայությանը: Մենք այսօր նրան ուղևորեցինք դեպի հավերժություն: Իզուր չէ, որ նրան հուղարկավորում ենք ողջ հայության համար սրբության սրբոց համարվող «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Մենք նրան հանձնում ենք հողին, բայց հպարտանում ենք, որ նա մեր դպրոցի սանն է եղել: Այսուհետ մեր սաներին պատմելու ենք նաև մեր հերոսի սխրագործության մասին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր