211652_close_icon

Հայ ազգը ձեր կողքին է. Դեն Բիլզերյանը իր աջակցությունն է հայտնել հայ զինվորներին

views-count4228 դիտում article-date 16:19 09-10-2020
Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն իր զորակցությունն է հայտնել հայ զինվորներին, որոնք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում կենաց-մահու կռիվ են մղում հանուն հայրենիքի պաշտպանության: Դ. Բիլզերյանը «Թվիթերի» իր պաշտոնական էջում գրել է, որ ամուր կանգնած է բոլոր հայ տղաների կողքին, որոնք այժմ ռազմի դաշտում են: «Ամուր կացեք: Ձեր թիկունքին կանգնած է ձեր ազգը. ձեր թիկունքին ես եմ: Հպարտանում եմ ձեզանով, տղաներ»,- նշել է աստղը: Բիլզերյանի ընտանիքը 250 հազար դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած նվիրատվությանը: Հայաստանին և Արցախին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Սերժ Թանկյանը, Քարդի Բին, Էլթոն Ջոնը, Եվգենի Կիսինը և այլք:

Նմանատիպ նյութեր