Դեն Բիլզերյանը գալիս է Հայաստան
Ամերիկահայ, «Instagram-ի արքա», միլիոնատեր Դեն Բիլզերյանը Հայաստան կայցելի։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր պաշտոնական էջում։
«Մեկնում եմ Հայաստան, հետո՝ Թաիլանդ»,-գրել է հայտնի սկանդալային ամերիկահայը։
Բիլզերյանը, սակայն, չի նշել հայաստանյան այցի ժամկետն ու այլ մանրամասներ։
Նշենք, որ Բիլզերյանն ինքն իրեն անվանել է «պոկերի Բիլ Գեյթս». նա 50 մլն դոլար է վաստակել պոկեր խաղալով, իսկ ամենախոշոր շահումը կազմել է 10,8 մլն ԱՄՆ դոլար: