132410 դիտում
16:03 09-10-2020
Սպանություն՝ Շիրակի մարզում. Գյումրիում՝ Հաղթանակի պողոտայի այգում, հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դի. կասկածյալները նախկինում դատված հարազատ եղբայրներ են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ հոկտեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ շտաօգնության բրիգադը կանչով մեկնել է Հաղթանակի պողոտայում գտնվող այգի, որտեղ հայտնաբերել են տղամադու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Ռուբեն Բ-ն էր, ու դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ որովայնի շրջանում ծակված-թափանցող արյունոտ վերք կա։՝
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվում է քրեական գործ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանում նաև Շիրակի մարզի դատախազի պաշտոնակատարը։
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ծառայողները, տաք հետքերով իրացնելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ բժիշկների ստացած կանչից կարճ ժամանակ առաջ Հաղթանակի պողոտայի այգում Գյումրիի բնակիչներ՝ 43-ամյա Արսեն Թումանյանը և 41-ամյա Աշոտ Թումանյանը վիճաբանել են Ռուբեն Բ-ի հետ, որի ժամանակ էլ, ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Թ-ն դանակով հարվածել է Ռուբեն Բ-ի որովայնին, ապա դեպքի վայրից Ա. և Ա. Թումանյանները դիմել են փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Շիրակի մարզի քննչական վարչության քննիչները կարողացել են նաև կարճ ժամանակում հայտնաբերել Ա. և Ա. Թումանյաններին, ովքեր քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ՝ ձերբակալվել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն և Աշոտ Թումանյանները հարազատ եղբայրներ են, Արսեն Թումանյանը նախկինում եղել է 4 անգամ դատապարտված, իսկ Աշոտ Թումանյանը ևս նախկինում դատապարտված է եղել։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու համար հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: