211652_close_icon
views-count6433 դիտում article-date 09:38 09-10-2020

Facebook-ն ու Instagram-ը ջնջել են Ադրբեջանի հետ կապված հարյուրավոր օգտահաշիվներ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է. «Ֆեյսբուքը զգետնել է մեծ քանակի ադրբեջանական հաշիվներ։ Մեծ որն ա, լիքը։ Փոզմիշլար, ուֆուֆլար We removed 589 Facebook accounts, 7,906 Pages and 447 accounts on Instagram»։ Նշենք, որ ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ նշված օգտահաշիվները գործել են հիմնականում ներքին լսարանի համար՝ բարձրացնելու իշխանությունների վարկանիշը։ Դրանցում խոսվել է ներկայիս լարվածության, նախագահ Իլհամ Ալիևի և «Նոր Ադրբեջան» կուսակցության մասին: Ընդդիմությունը դատապարտվել է ու մեղադրվել դավաճանության մեջ։ «Մեր հետաքննությունն այդ ակտիվությունը կապել է «Նոր Ադրբեջան» կուսակցության երիտասարդական միության հետ»,-նշված է Facebook-ի հայտարարության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր