Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել
Մի շարք երկրներում Facebook և Instagram սոցցանցերի օգտատերերն այսօր խափանումներ են արձանագրել; Այդ մասին հայտնում է downdetector կայքը, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսներում առաջացող խնդիրներին։
Կայքի տվյալներով՝ նված սոցցանցերում խափանումներ են ի հայտ եկել Շվեդիայում, Դանիայում, Էստոնիայում, Լեհաստանում և այլ եվրոպական երկրներում։
Facebook մուտք գործելու ժամանակ օգտատերերը տեսնում են «Ներողություն, ինչ-որ բան այն չէ։ Մենք աշխատում ենք խնդրի կարգավորման ուղղությամբ և փորձելու ենք լուծել այն, որքան հնարավոր է շուտ» /Sorry, something went wrong. We’re working on it and we’ll get it fixed as soon as we can/ հաղորդագրությունը։
Ռուսաստանի Դաշնության տարածքում ևս Facebook-ն ու Instagram-ը սահմանափակումներով են աշխատում։