Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով մայրաքաղաքում երևանցիներին հայտնի «Բեգոյանի հիմնարկը» ախտահանում է աղբի համար տեղադրված աղբամանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի (ժողովրդին հայտնի՝ «Բեգոյանի հիմնարկ») աշխատակիցները սկսել են մայրաքաղաքում ախտահանման աշխատանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 10-ին, Տ. Ավինյանի հանձնարարականով մայրաքաղաքում ախտահանվում են բակերում և բակային հատվածներում տեղադրված աղբամանները։ Դրանք լվացվում են հատուկ լուծույթներով, և աշխատանքների ավարտից հետո տպավորություն է ստեղծվում, թե տեղադրվել են նորերը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։