Հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
Հայ-ադրբեջանական սահմանին ակտիվ մարտական գործողություններ չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հանգիստ է, հայ-ադրբեջանական սահմանին ակտիվ մարտական գործողություններ չկան»,- նշեց Հովհաննիսյանը:
Հարցին, թե հակառակորդը, արդյոք, գործողություններ չի՞ իրականացնում Տավուշի ուղղությամբ, քանի որ հուլիսյան մարտերի ժամանակ հայկական կողմը բարելավել էր դիրքերը, ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ պատճառը միայն դա չի:
«Ռազմական զսպող գործիքակազմի ամբողջությունն ավելի մեծ է, քան զուտ մի քանի դիրքի բարելավումը, որ տեղի է ունեցել վերջերս»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: