Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել. Արծրուն Հովհաննիսյան
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սույն թվականի դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ՀՀ-Ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, քիչ կրակոցներ են հնչել: ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը»,– գրառել է նա:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ, ադրբեջանական կողմը տվել էր 7 զոհ, որոնցից մեկին՝ հայկական մարտական դիրքում։