211652_close_icon
views-count876 դիտում article-date 10:10 07-10-2020

ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված է 3 հարց: Նիստի ընթացքում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել նպաստավոր հարկային միջավայր, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու որոշում կայացնելու պարագայում, լրացուցիչ հարկային հետևանքներ չկրեն: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծով հնարավորություն է տրվում շահառուներին` սոցփաթեթի իրենց գումարներն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովվող ծրագրերի իրականացմանը: «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերն աճեն 40 մլրդ դրամով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր