ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 7-ին, շարունակում է իր աշխատանքը. օրակարգում դրված է 19 հարց։
Քվեարկության են դրված նախօրեին քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում՝ ՀՀ դատական օրենսգրքում, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Այսօր նաև սպասվում է, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, կառավարության հետ հարցուպատասխան: