Խոստացել եմ՝ պատերազմից հետո դպրոցում ունենալու են ամենալավ ինժեներական լաբորատորիան, ինչպես նաև էքսկուրսիա են գալու Երևան․ ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Այս լուսանկարն էպիկական է…
Երբ անցած շաբաթ այցելել էի այս երեխաներին Ստեփանակերտի ապաստարանում, իմացա, որ իրենց համայնքում շատ բան չունեն զբաղվելու, բացի դպրոցից: Խոստացել եմ, որ պատերազմից հետո դպրոցում ունենալու են ամենալավ ինժեներական լաբորատորիան, ինչպես նաև էքսկուրսիա են գալու Երևան: Նրանք էին, որ ասացին՝ լքենք մեր Արցախը, բա ո՞վ տոնի հաղթանակը:
Լույսի պես երեխեք են»: