211652_close_icon
views-count5696 դիտում article-date 17:15 12-07-2023

Արման Բարխուդարյանի նախաձեռնությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական աջակցության կարիք ունեցող բազմազավակ, պատերազմից տուժած ընտանիքների, ծնողազուրկ երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա՝ կենդանաբանական այգի

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի նախաձեռնությամբ՝ վարչական շրջանի սոցիալական աջակցության կարիք ունեցող բազմազավակ, պատերազմից տուժած ընտանիքների, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա՝ կենդանաբանական այգի։ 

Աշխատակազմի քարտուղար Վահան Գալստյանը մեկնումից առաջ՝ երեխաներին մաղթեց անփորձանք ճանապարհ և հաճելի ու հիշարժան օր:

Այնուհետև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ երեխաները մեկնեցին էքսկուրսիայի, նրանք կրում էին վարչական շրջանի աշխատակզմի կողմից տրված համազգեստները։
 

Նմանատիպ նյութեր