211652_close_icon
views-count2015 դիտում article-date 08:59 07-10-2020

Որ դեպքում Թուրքիան կդառնա պատասխանող կողմ. ՄԻԵԴ որոշման հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառեց։ Մասնավորապես, նրանք կոչ արեցին ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ Նշենք, որ Հայաստանը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և ՀՀ քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին, իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ էր ներկայացրել՝ ընդդեմ Թուրքիայի, և, ահա, այն բավարարվեց: Իհարկե, միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներն առհասարակ շատ կարևոր են, այս անգամ էլ ևս, սակայն նկատենք, որ սա միայն հայտարարություն է և այս պահին գործնականում ոչինչ չի տալու, և ՄԻԵԴ որոշումը մնալու է հայտարարությունների մակարդակում: Թուրքիան կարող է դառնալ պատասխանող կողմ, եթե միայն նրա դեմ հայց ներկայացվի Եվրոպական դատարան, սակայն այս պահին նման որոշում առկա չէ: Այսինքն՝ կրկին հայտարարություն և ուրիշ ոչինչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր