Պետությունը, ՄԻԵԴ որոշման համաձայն՝ հերթական գումարն է հատկացնելու ՀՀ քաղաքացուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը, ՄԻԵԴ որոշման համաձայն, որպես փոխհատուցում, հերթական գումարն է հատկացնելու ՀՀ քաղաքացուն: Այս անգամ կառավարությունը կհատկացնի 12 հազար եվրոյին համարժեք դրամ` «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դիմումատուի դուստրը հղիության վաղ շրջանում գտնվելիս կորցրել է գիտակցությունը, ընկել ցնցումների մեջ, որից հետո շտապօգնություն է կանչվել, սակայն վերջինս ժամանել է կանչից 40 րոպե անց: Արվել է ներարկում, որից հետո դիմումատուի աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով` մահացել է: Գործի քննության արդյունքում ՄԻԵԴ-ն արձանագրել է մի շարք ընթացակարգային թերություններ: Մասնավորապես` դիմումատուի դստեր մահվան առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, չեն ձեռնարկվել միջոցներ` մահվան հանգամանքները պարզելու համար` ոչ դիահերձմամբ, ոչ էլ հետագա դատաբժշկական փորձաքննություններով:
Ու հիմա այս սխալների համար վճարում է պետությունը` հարկատուներիս հաշվին գոյացող պետական բյուջեի միջոցներից»:
[b]Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում:[/b]