211652_close_icon
views-count603 դիտում article-date 11:29 06-10-2020

Օրենքով ընդլայնվեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Ինչպես փոխանցում է «[url=https://armenpress.am/arm/news/1030512.html]Արմենպրես[/url]»-ը՝ օրենքի նախագծի ընդունմամբ ընդլայնվեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները: Ներկայացված օրինագծով ուժեղացվեց տեսչական մարմնի կասեցումների ինստիտուտը, որի միջոցով տեսչական մարմինը հնարավորութուն է ունենալու մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգների դեպքում տեղում, անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը՝ օրենքով սահմանված 10 դեպքերով: Տեսչական մարմնին վերապահվեց նաև դիտարկումներ իրականացնելու գործիք: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 99 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:

Նմանատիպ նյութեր