8933 դիտում
23:16 05-10-2020
«Նախարարներն ամենավճռական կերպով դատապարտում են բռնության վտանգավոր էսկալացիան ԼՂ հակամարտության գոտում և դրա սահմաններից այն կողմ»․ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը
[url=https://www.tert.am/am/news/2020/10/05/ministers/3414544]Tert.am[/url]-ը գրում է. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ և Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության վտանգավոր էսկալացիան ԼՂ հակամարտության գոտում և դրա սահմաններից այն կողմ: Այս մասին ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Նախարարներն անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը, ենթադրաբար, քաղաքացիական կառույցներն են եղել ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում՝ ԼՂ հակամարտության գոտու սահմաններից դուրս, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի կայունության համար:
Հղում անելով երեք համանախագահ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությանը՝ նախարարները կրկին կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատել:
Համանախագահ երկրները հաստատակամ են ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց տրամադրված մանդատն ամբողջովին ի կատար ածելու՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Այդ մանդատի համաձայն՝ նրանք շարունակում են հետևողականորեն հարստացնել համագործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց անհապաղ պատասխանատվություն ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու համար՝ առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք հայտնի են երկու կողմերին էլ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Նմանատիպ նյութեր
4619 դիտում
18:20 18-03-2017
ԵՊՀ-ում կազմակերպվել էր «Սահմաններից այն կողմ. Հարավային Կովկասի մոռացված փախստականները» խորագրով ցուցահանդես
3067 դիտում
20:13 24-01-2017
Հայ և թուրք ֆոտոլրագրողների ցուցահանդեսն այն կողմ է պատմությունից, այն կողմ է քաղաքականությունից. Ռիչարդ Միլս
Այս բաժնից
751 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
757 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1159 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել