211652_close_icon
views-count548 դիտում article-date 14:30 05-10-2020

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 417 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, արձանագրվել է 19 մահ

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 417 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 104 հրդեհի, երկու փլուզման, երկու պայթյունի, չորս դիակի հայտնաբերման, վեց ինքնասպանության փորձի, 21 օձի հայտնաբերման դեպք, 86 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 127 կենցաղային կանչ. տուժել է 116 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ: Արձանագրվել է թունավորման երեք դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման երկու դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել երկու քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված երկու տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ավելի [url=http://mes.am/u_files/file/texekanq_28-4%20-.pdf]մանրամասն[/url]

Նմանատիպ նյութեր