211652_close_icon
views-count138920 դիտում article-date 11:59 05-10-2020

Առեղծվածային ու ողբերգական դեպք Սյունիքի մարզում. «Զանգեր» կոչվող հատվածում գտնվող անտառում հայտնաբերվել է նորածնի դի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիսի Ճանշինի աշխատակիցները Գորիս-Երևան ավտոճանապարահի 2.3 կմ հատվածում կողմնակների մաքրան աշխատանքներ կատարելու ընթացքում ճանապարահի ձախակողմյան կողմից դեպի ձորային հատվածում հայտնաբերել են նորածնի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Դավթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ ավագ քննիչի գլխավորությամբ։ Տեղում աշխատել է նաև դատաբժիշկը, ով հայտնել է, որ հայտնաբերված դին իգական սեռի է։ Դիակի զննությամբ դեմքի հատվածում հայտնաբերվել են միջատների վնասվան հետքեր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, փաստի առթիվ էլ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր