2203 դիտում
20:13 04-10-2020
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. Tert.am
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կիրակի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակները, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/04/lavrov/3413626]Tert.am[/url]-ը:
«Ուշադրության կենտրոնում գտնվել են ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակների որոնմանն առնչվող հարցերը: Լավրովը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի առնչությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունն աջակցել կողմերին՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության:
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
20:54 01-10-2021
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
1715 դիտում
21:00 18-03-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ
706 դիտում
19:11 08-04-2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
Այս բաժնից
391 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
394 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին