Վահրամ Պողոսյան. Հակառակորդի հասցրած հարվածների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական զոհեր կան
Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ցավոք սրտի կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում և Շուշիում»,-ասաց Պողոսյանը:
Իսկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ստեփանակերտը նորից հրետակոծվում ա։
Նենց ենք դաղել, որ չեն հանգստանում»։