Գազայի հատվածի դպրոցներից մեկին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ
Գազայի հատվածի Ալ-Բուրաք դպրոցի վրա Իսրայելի ԶՈւ-ի հարվածների հետևանքով զոհվել է 25 մարդ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ալ-Շիֆա հիվանդանոցի տնօրեն Մուհամմեդ Աբու Սալմիային:
«Ալ-Բուրաք դպրոցի վրա հարձակումից հետո մեզ մոտ է տեղափոխվել 25 զոհ»,- ասել է նա։
Սա Իսրայելի պաշտպանության բանակի առաջին նմանատիպ հարձակումը չէ։ Նախորդ շաբաթ օրը իսրայելական բանակը հարվածներ էր հասցրել Ալ-Ֆահուրա դպրոցին, ինչի հետևանքով զոհվել էր 20 մարդ, վիրավորվել՝ 54-ը։
Բացի այդ, նախօրեին ՑԱԽԱԼ-ը գնդակոծել էր Ուսամա բեն Զայեդի դպրոցը, որտեղ ապաստան էին գտել փախստականները։ Հարձակման հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։