Խոսք անգամ չի գնում ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին. Ուկրաինայի նախագահ
Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակից կողմերից և ոչ մեկին։
Ինչպես հայտնում է Interfax-ը, այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկին Չերնովիցկի մարզում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ -ի և Ֆրանսիայի նախագահները հրապարակել էին համատեղ հայտարարություն Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Պուտինը, Մակրոնը և Թրամփը հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և առանց նախապայմանների զինադադար կնքել: