Արցախի նախագահը 50-ամյակի առթիվ շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորևել է Պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի ծննդյան 50-րդ տարեդարձը։ Արցախի նախագահն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Սիրելի՛ հրամանատար
Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը»,– գրել է նա և տեղադրել Կարեն Ջալավյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու մասին տեսանյութը, որն իր ֆեյսբուքյան էջում հրապարակվել է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին։