211652_close_icon
views-count77483 դիտում article-date 22:15 01-10-2020

Հայկական կողմը դիակներ ունի Ադրբեջանի վերահսկողության ներքո. ԱՀ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաց և փակ աղբյուրներից մենք տեղեկություն ունենք, որ հայկական կողմը դիակներ ունի Ադրբեջանի վերահսկողության ներքո: [url=https://artsakhpress.am/arm/news/133398/?fbclid=IwAR305moSucGBxHXjtYHaZKzFeM7ZjA5psQHrtGRdMnFWgkLfGvDLHtrxQXs]«Արցախպրես»[/url]-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր «Արցախ/Տեղեկատվական շտաբ»-ում կայացած բրիֆինգի ժամանակ ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված վայրագությունները կենդանի և մահացած զինծառայողների հանդեպ՝ ներառյալ խոշտանգումները, դիակապտություններն ու գլխատումները, այդ դեպքերը արձանագրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում: «Արձանագրված բոլոր դեպքերի 90 %-ում եղել են նման իրավախախտումներ: Այդ ամենից հետո Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ պարգևատրել է ադրբեջանցի զինծառայողներին: Այդ կոնտեքստում մեր զինծառայողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են, և հավանականությունը շատ բարձր է, որ նրանց մարմինները կարող են լրացուցիչ իրավախախտումների ու վայրագությունների ենթարկվել: Այս կողմից միջազգային հանրությունը մեծ անելիք ունի»,- նշել է Ա. Բեգլարյանը: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ փաստահավաք առաքելության արդյունքում հանգել են եզրակացություններին. Առաջին. Ադրբեջանական ԶՈՒ մինչև այս պահն իրականացնում է քաղաքացիական բնակչության և օբյեկտների միտումնավո՛ր թիրախավորում։ Երկրորդ. Ադրբեջանի կողմից խախտվում է ԱՀ բնակչության կյանքի իրավունքը։ Երրորդ. Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայողների դիակները վտանգի մեջ են։ Չորրորդ. Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերջին օրերի վայրագությունները բավականին խորքային կերպով հենված են պետական հայատյացության քաղաքականության վրա։ Հինգերորդ. Ադրբեջանն ինտենսիվ կերպով կիրառում է արգելված զինատեսակներ և պատերազմի վարման արգելված մեթոդներ։ Արդեն Հհ և ԱՀ պաշտոնական տարբեր աղբյուրներով և միջազգային լրատվամիջոցների օգնությամբ ունենք որոշակի փաստեր, որ Ադրբեջանում մեր դեմ կռվում են սիրիացի վարձկաններ։ Ըստ այսմ՝ տարածաշրջանում առկա է հումանիտար ճգնաժամի վտանգ։ Վեցերորդ. Ադրբեջանը լայնորեն կիրառում է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ահաբեկման մեթոդաբանությունը։ Յոթերորդ. Ռազմական ագրեսիան մեկնարկել և շարունակվում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ հակառակ միջազգային հանրության զսպող կոչերին։ Ութերորդ. Տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են ներքին տարհանվածներ՝ փախստականներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր