211652_close_icon
views-count42260 դիտում article-date 00:12 01-10-2020

Թերթելով պատմությունը...ինչպես 90-ականներին ու Ապրիլյան պատերազմին, այնպես էլ այս օրերին, հայ զինվորը, սպան ու կամավորականը ոսոխին ջախջախիչ հակահարված տալուց հիշում են նաև հայ մեծանուն բանաստեղծների՝ Ղարաբաղին նվիրված ստեղծագործությունները

Դեռ խորհրդային տարիներին ամեն հայ իր սրտով միշտ եղել է արցախցու հետ: Բազմաթիվ լեգենդար հայ գրողներ Արցախին բազմաթիվ բանաստեղծություններ են ձոնել ու այդ բանաստեղծներից է նաև հայ մեծանուն հռչակավոր գրող Հովհաննես Շիրազը, որի «Ղարաբաղի ողբը» բանաստեղծությունը նույնիսկ երիտասարդ սերունդն էր անգիր իմանում: 88թ.-ի ղարաբաղյան պայքարի ժամանակ Մեծն Շիրազի ու մյուս հայ գրողների բանաստեղծությունները՝ նվիրված Ղարաբաղին, գրեթե ամեն օր հնչում էին բազմահազարանոց միտինգների ժամանակ ու երբ 90-ականներին ազատագրվեց Արցախը, պոստերում հայ զինվորը նույնպես ոգևորվում էր հայ գրողների՝ Ղարաբաղին նվիրված ստեղծագործություններով և դա ավելի էր ոգեշնչում զինվորին: Ապրիլյան պատերազմի ժամանակ ազերի բաշիբոզուկների դեմ հայ զինվորը, սպան ու պաշտպանության բանակի հրամկազմը նույն ոգով էին պայքարում, երբեմն էլ ոսոխին ջախջախիչ հարվածներ տալիս, արտասանում էին մեր հերոսական բանաստեղծություններն ու երգում հաղթական երգերը: Այսօր արդեն նույն Ապրիլյան պատերազմի բազմաթիվ մասնակից-հերոսներ միացել են այժմյան հերոս զինվորներին, պաշտպանության բանակի հրամկազմին և կամավորական սկզբունքներով շարունակում են պայքարել՝ այս անգամ արդեն թուրք-ադրբեջանական խուժանի եմ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ սահմանն անառիկ պահող հերոս տղաներից, ովքեր այս օրերին նույնպես միացել են թուրք-ադրբեջանական բաշիբոզուկների դեմ պայքարին: [b]ՂԱՐԱԲԱՂԻ ՈՂԲԸ[/b] Ղարաբաղը մորս կանչն է, Ինձ է կանչում հույսով տրտում, Ղարաբաղը իմ կակաչն է' Կարմիր, բայց սև ունի սրտում... Դու էլ, դառած կռվախնձոր, իմ բալիկն ես, այ Ղարաբաղ, Մեղրըդ օտար մեղվին տվող իմ ծաղիկն ես, այ Ղարաբաղ, Հայաստանից քեզ պոկողը Հայաստանի եղբայրը չէ, Երկուսիս մեջ դու էլ մոլոր իմ բալիկն ես, այ Ղարաբաղ: Քանի՜ դաժան-ղաժան տարի հայ բերանին ա՜խ ես ղառել, Փոխել հայոց անունըղ Արցախ, օտար Ղարա բաղ ես ղառել, Դարձել օտար ջաղացին ջուր, ազգիդ սրտին դաղ ես ղառել, էլ չեմ կարող վիշտըս լռել, վա՜յ ինձ ու քեզ, հա յ Ղարաբաղ: Դեռ էն գլխից հայոց հող ես, աստվածընծա իմ լեռնաձոր, Քո դրախտից ձեռ քաշող հայն' հայոց վայն է, ո վ մեղրածոր, Թե եղբայր են' ինչո՞ւ են քեզ մեր մեջ դարձրել կռվախնձոր, Աստվածընծան ինչպե՜ս թողնես սատանային փայ, Ղարաբաղ: Կթառամես անտիրական' այգեպանիդ ձեռքից զատված, Շիքյաստի ես խաբված լսում' Կոմիտասիդ երգից զարկված, Քեզ չեն թողնի իշխան մնաս' մայր Սևանիդ գրկից զատված, Քեզ կուլ կտան մուղամները, զառդ կանեն զայ, Ղարաբաղ: Դու չես ջոկվել, քեզ խլել են, որ մոռանաս երգերն հայոց, Ձորերիդ պես խորացել են անդնդախոր վերքերն հայոց, Ա՜խ, ե՞րբ պիտի լեռներիդ պես վե ր բռունցքվեն ձեռքերն հայոց, Որ չթողնեն հայոց արծիվն օտար ծովին ճայ, Ղարաբաղ: Բաց աչքերդ, անդո ւնդը տես, եկ. մի ձուլվիր օտար զարմին, Իմ տարազի ր հայոց կռունկ, ե կ, խառնվիր քո երամին, Մեզ չի կարող մահն էլ զատել, մի հոգի ենք ու մի մարմին, Դու իմ Կարսի, իմ Սասունի, իմ Մասիսի թայ, Ղարաբաղ: Մենակ դու չես, որ դիմանամ, յոթը դրախտ ունեմ խլված, Վանա ծովը, Կարսն ու Վանը, Սիփան սարը, Անին փլված, Հայկ Նահապետ Մասիսի հետ դեռ բանտում են' ծունկը ծալված,- Տարտարոս է Տարոնը դեռ, ո՞ւր ես, Ավարայր Ղարաբաղ... Ասում են, թե շեն է կյանքըդ. առանց ազգի շենն ի՞նչ անեմ, Երբ չի զնգում հայոց լեզվով' գինով թասի ձենն ի՞նչ անեմ, Հյուսիսն ինքն էլ սառցալուռ է, էլ իմ անզոր քենն ի՞նչ անեմ.- Գինիդ օտար թասն է խմում, արցունքըդ' հայը, հայ Ղարաբաղ: Բարեկամը որ քեզ խլեց, էլ թշնամին բան կտա՞ ետ, Թե լուռ մնար քար աշխարհը' չարը Կարս ու Վան կտա* ետ, Ի՞նչ դուռ բախեմ, որ ծիծաղեմ, ասեմ' Նախիջևան կտա* ետ, Մոլորվել եմ ես էլ քեզ պես, պի՜ղծ է աշխարհն, ա յ Ղարաբաղ: Քանի իմ հողն ինձ չեք տվել' ձեզ ելուզակ պիտի ասեմ, Ավարայրի Վարդան դառած' ես ձեզ Վասակ պիտի ասեմ, Երբ իմ բոլոր հողերն ինձ տաք' ձեզ հրեշտակ պիտի ասեմ, Պիտի պաշտեմ ողջ ազգերիդ, երբ որ չասեմ, վա՜յ Ղարաբաղ: Դու էլ հայոց գրկից խլված իմ բալիկն ես, ի մ հեռավոր, Պոռնկաշուրթ բախտի ոտքին խաղալիք ես, ի մ լեռնաձոր. Բայց ինչքան էլ բալիկիս պես մեր մեջ մնաս կռվախնձոր' Շիրազն ասաց' աշխարհ անցնի' հայ գալիք ես, հայ Ղարաբաղ: [b]Հովհաննես Շիրազ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+

Նմանատիպ նյութեր