211652_close_icon
views-count28287 դիտում article-date 21:36 27-09-2020

Թերթելով պատմությունը... 2016-ի ապրիլյան պատերազմի հերոս զինվորների ու սպաների սխրագործություններն այսօր շարունակում են նոր հերոսները, ովքեր արժանի հակահարված են տալիս թուրք-ադրբեջանական ոսոխին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախյան ազատամարտի առաջին մեծ փորձությունը սկսվեց 1992 թվականին, երբ Ադրբեջանը հունիսին լայնածավալ հարձակում սկսեց՝ մտադիր լինելով մի քանի ամսում բնաջնջել արցախահայությանը: Սակայն մեր հերոս տղաների, ազատամարտիկների, զինվորների բացառիկ տոկունության շնորհիվ հակառակորդը այնպիսի ջարդ կերավ, որը մինչև հիմա մղկտալով է հիշում: 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը հերթական անգամ փորձեց ուժի դիրքերից խոսել հայության հետ: Սակայն 4 օրվա ընթացքում մեր բանակը, շարքային զինվորից մինչև գեներալ, փայլուն կատարեցին իրենց առջև դրած խնդիրները և ծանր հարված հասցրին ոսոխին: Այն աստիճան, որ Ալիևը համարյա ծնկաչոք խնդրում էր, որ ռազմական գործողությունները դադարեցվեն: 2020 թվականի հուլիսին Տավուշի մարզում ադրբեջանական սադրանքներն ավարտվեցին նրանց կենդանի ուժի, զինտեխնիկայի և օդուժի մեծաքանակ կորուստներով: Մեր զինվորներն ապացուցեցին, որ զգոն են ամենուրեք և թույլ չեն տա հակառակորդին մի մետր անգամ առաջ գալ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ այս անգամ արդեն Թուրքիային մեր վրա մարդ կանչելով, հերթական պատերազմն է ձեռնարկել Արցախի ու Հայաստանի դեմ: Սակայն մենք չենք կասկածում, որ սահմանը պահող մեր առյուծ զինվորները, սպաները, հրամանատարները նրանց կապացուցեն, որ ապրիլյան պատերազմի հերոսների արժանի հետնորդներն են: Ներկայացնում ենք 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոսների լուսանկարները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 368+
368+

Նմանատիպ նյութեր