211652_close_icon
views-count15027 դիտում article-date 19:38 30-09-2020

«Նոր Զովք»-ը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: Ցանցի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները: Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից: «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրինության և ողջ անձնակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում մեր Հայրենիքի զինվորների ծնողներին, հարազատներին և ողջ անձնակազմի անունից վստահեցնում ենք, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն հիշելու և հավերժ փառաբանելու են հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը: Մենք միշտ մեր զինվորների կողքին ենք: #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ»։ [img]https://st0.shamshyan.com/editor/0581132001601480373638170.jpg[/img]

Նմանատիպ նյութեր