«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում թուրքական բլղուր է վաճառվում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական շուկայում անհայտ ճանապարհով ադրբեջանական խնձորի հայտնվելու սկանդալը դեռ չմարած, հիմա էլ «Նոր Ջովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական բլղուր: Dosa անվանումով բլղուրի տուփի վրա հստակ նշված է, որ այս սննդատեսակը արտադրված և փաթեթավորված է Թուրքիայում:
Ընդ որում, մեր տեղեկություններով, թուրքական բլղուրը շուկայում հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի, խանութներում ևս չկա անվտանգության սերտիֆիկատի պատճենը, որը տվյալ դեպքում պարտադիր պայման է, քանի որ Թուրքիան համարվում է ռիսկային երկիր:
Եթե անգամ թուրքական բլղուրի հետ եկել է անվտանգության սերտիֆիկատ, ապա այստեղ պետք է լաբորատոր հետազոտություն իրականացվեր, որը չի իրականացվել: Ի դեպ, թուրքական բլղուրն ավելի թանկ արժե, քան տեղականը: Dosa-ի 900 գրամանոց տուփը վաճառվում է 950 դրամով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]