211652_close_icon
views-count6858 դիտում article-date 16:57 30-09-2020

Ռազմաճակատը սեպտեմբերի 28-ին․ Hetq.am-ը տեսանյութ է հրապարակել

[url=https://hetq.am/hy/article/122255?__cf_chl_jschl_tk__=35d6343fcc01e9ae61893074cd1bd9b91c10c7ad-1601470618-0-ASO-Kn2oJ87yh0Kg1Mts47dRSwiEYaTXaiNSsxp1hQT3iRrx8IoGENNS8KKYi94j1Y-yELilMFienW6o3JCkyY3IPVRcWgXDj6TwU8oGVq1JRla_cWJOxW_6Dl1FBOGvh7a-5XeU7KEGb33-VFlho4CdqhgRWC7u2GmhTrNI0fA0J-S2-0lX5cIgYOcYt_LNhk581-cHtibpcHo4jycU_OfXwneWOfGqbqPPmyUEp4EG18Rdd1MX0nS6R9TIOMWGW6wSqu_uV1vwyXhZSEaS7JtcEcgSgaSb7SpgWtXof_TJ]Hetq.am[/url]-ը առաջնագծից տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութը նկարահանվել է սեպտեմբերի 28-ին։ «ՈւԱԶ»-ը միանգամից հայտնվում է հարավ-արեւելյան սահմանի փոշու մեջ: Որքան առաջ ենք գնում, հրետակոծության ձայներն ուժեղանում են: Դիմացի մեքենան արագությունն ավելացնում է, փոշու միջով առաջ ենք գնում: Հասնում ենք սահմանի դիրքերից մեկը, որտեղ արդեն երկու օր մարտեր են ընթանում: Մի քանի րոպե հետո «ֆագոտչիկը» խփում է երրորդ տանկը (լուսանկարում այդ պահն է): Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում, որ չենք հասցնում ծանոթանալ զինվորների հետ: Նախկինում մի քանի անգամ եղել էինք սահմանի այս հատվածում, եւ ակնառու է, որ շփման գիծը խառնվել է իրար, տեղ-տեղ մերոնք հետ են քաշվել, տեղ-տեղ առաջ են գնացել: Ու առաջին պահին դժվար է հասկանալ՝ հակառակորդը որ մասից է կրակում: Անօդաչուն հայտնվում է մեր գլխավերեւում: Զինվորները խաչաձեւ կրակ են բացում: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր