211652_close_icon

Այս պահին Ալիևի դստերը պատկանող ավիաընկերության 2 բեռնափոխադրող ինքնաթիռներ թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ

views-count41759 դիտում article-date 16:07 30-09-2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է. «Flightradar24 հարթակում երևում է, որ ադրբեջանական Silk way airlines ավիաընկերության (որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Իլհամ Ալիև դուստր Արզու Ալիևային) երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ․ առաջինը՝ IL-76TD ZP4612֊ը, Իսրայելի Ուվդա շրջանի (որտեղ կա ավիաբազա) մոտակայքից թռնում է դեպի Բաքու։ Մյուսը՝ IL-76TD-90VD֊ն, Բաքվից դուրս է եկել, այժմ Վրաստանի օդային տարածքով անցնելով մտել է Թուրքիայի տարածք, ու ամենայն հավանականությամբ գնում է դեպի Իսրայել։ Աղբյուրը` Ռազմինֆո»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր