211652_close_icon
views-count5852 դիտում article-date 12:24 30-09-2020

Մի փչացրեք Ռուսաստանի հետ հարաբերությունները. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ էլի չհասկացա՞ք, որ Հայաստանում չի կարող լինել հակառուսական իշխանություն, քանզի հենց հայ-ռուսական հարաբերությունների մակարդակն իջնում ա՝ թուրքերը միանգամից ուզում են օգտվել առիթից և փորձել բնաջնջել մեզ ու վերականգնել Օսմանյան կայսրությունը... Եվ հիշեք՝ ով խոսաց հայ-ռուսական հարաբերությունների դեմ՝ թուրքա, իսկ ով հայ-ռուսական հարաբերությունների դեմ խոսում ա Արևմուտքից գրանտ ծծելու դիմաց՝ պետական հանցագործ ա ու շատ շուտով ցմահ դատվելույա... Էս պատերազմի պատասխանատուն հայ-ռուսական հարաբերությունների փչացողներն են ու մեր տղերքի թափած արյունն էդ սրիկա ազգադավների խղճին ա, չնայած դրանց ուրա խիղճ, դրանք մի քանի ցենտ գրանտի համար իրենց խիղճը վաճառել են Արևմուտքին: 2 տարիա ասում եմ խելքի եկեք, մի փչացրեք Ռուսաստանի հետ հարաբերությունները, տգետներն ինձ հայհոյում են լրբի լակոտների պես... Իսկ եթե ինձ լսեիք՝ Թուրքիան նման լկտի կերպ չէր պահի իրեն... Ու մի բան էլ, էս գրանտ ծծողները փչացնելով հայ-ռուսական հարաբերությունները՝ Հայաստանը կանգնեցրել են թուրքական ագրեսիայի առաջ, բայց իրենք չեն գնում կռվելու, իրենք տանը նստած շարունակում են գրանտ ծծել ու հակառուսական քարոզ իրականացնել... Լինել հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից նշանակում է լինել հայամետ..»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր