211652_close_icon
views-count33859 դիտում article-date 10:28 30-09-2020

Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ. օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր