5242 դիտում
09:01 30-09-2020
Արցախյան խնդիրը չի կարող լուծվել ռազմական եղանակով. Քերի Քավանո․ «Ամերիկայի ձայն»
Միջազգային հանրությունը շարունակում է կոչ անել ղարաբաղյան հակամարտության գոտում դադարեցնել կրակը: Խնդիրը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5603058.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ղարաբաղյան հակամարտության կողմերին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և հնարավորինս արագ վերադառնալ առարկայական բանակցություններին: Միջազգային հանրությունը շարունակում է կոչեր հնչեցնել ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին: Սեպտեմբերի 29-ին հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որն իր վերջնական հայտարարության մեջ կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցությունների: Այն նաև չի բացառել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացումը։
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի կարծիքով այս պահին դժվար է պատկերացնել Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունն առանց արտաքին ուժերի քաղաքական և դիվանագիտական ներգրավվածության: Միջազգային հանրության կոչերից զատ անհրաժեշտ են հավելյալ դիվանագիտական ջանքեր և քայլեր՝ կողմերին ստիպելու դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ՝ խնդիրը ոչ թե զենքով, այլ խոսքով կարգավորելու համար, իսկ արտաքին ուժերի ռազմական միջամտությունն, ըստ նրա, միայն կբարդացնի իրադրությունը:
«Այս բախումները որևէ հաջողության չեն հանգեցնի: Դա նախկինում արձանագրել են նաև հակամարտության կողմերի ղեկավարները: Այս խնդիրը չի կարող լուծվել ռազմական եղանակով»,- ասում է Քավանոն:
Նա ընդգծում ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի ուղերձների կարևորությունն ընդդեմ ղարաբաղյան հակամարտության ռազմական գործողություններում արտաքիւն ուժերի ներգրավմանը: Այս ուղերձները կարող են հակազդել Անկարայից հնչող որոշ ուղերձներին, որոնք գտնում են, որ եկել է խնդիրը ռազմական եղանակով կարգավորելու ժամանակը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդն առանձնացնում է տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը: Նրա կարծիքով հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Ռուսաստանն ունի ոչ միանշանակ և բարդ մոտեցում:
«Ռուսաստանն իհարկե չի ցանկանում լայնածավալ պատերազմ տարածաշրջանում, ուստի կոչ է անում զինադադարի: Միևնույն ժամանակ, իմ համանախագահության օրերին օրինակ, ես չէի զգում, որ այն ցանկանում է տեսնել ղարաբաղյան խնդիրը լիովին կարգավորված»,- ասում է դեսպան Հոգլանդը:
Ռիչարդ Հոգլանդը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության վերջին լարվածության աճը սակայն կապված է Մոսկվայի և Անկարայի միջև բարդ հարաբերությունների հետ, որոնք պայմանավորված են Սիրիայի և Լիբիայի հարցերով: Զինադադարի հաստատման հարցը որոշում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները: Անհրաժեշտ է դադարեցնել ուժի կիրառումը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, հակառակ դեպքում մենք ականատես կլինենք արյունահեղության շարունակմանը, գտնում է Հոգլանդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4555 դիտում
08:59 27-06-2019
Մանրամասներ Քոչարյանի, Փաշինյանի և Արցախյան կարգավորման մասին․ Քերի Քավանո․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1459 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1840 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»