Աղոթում եմ Հայաստանի համար. Քանյե Ուեսթը հրապարակում է արել
Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը, Twitter-ում հրապարակում է արել, որում հայտնել է, որ աղոթում է Հայաստանի համար, ուր ռազմական դրություն է հայտարարվել։
«Աղոթում եմ Հայաստանի համար։ Աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար (սպիտակամորթ ոստիկանի թխամորթ զոհ)։ Աղոթում եմ աշխարհի համար, որը քայքայել է համավարակը։ Աղոթում եմ Աստծո սիրո համար, որը նա մեզ է նվիրում: Շնորհակալ եմ, Աստված, մեր կյանքի համար։ Հասնուն Հիսուսի։ Ամեն»,- իր միկրոբլոգում գրել է ռեփերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Praying for Armenia Praying for Breonna Taylor’s family Praying for a world ravaged by the pandemic Praying for God’s love to cover us all Cover our friends and family soften the hearts of the world Thank you God for our lives. In Jesus name Amen
— ye (@kanyewest) September 29, 2020