Ֆրենկ Լեմպարդ. Ստիպված եմ զորակցել Կեպային
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը անդրադարձել է դարպասապահ Կեպա Արիսաբալագային, որը կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում:
«Ես իհարկե, չեմ ասի, թե Կեպան իր վերջին խաղն անցկացրեց «Չելսիում»:
Պետք է հասկանալ, որ Կեպան դեռ երիտասարդ էր: Նման մեծ ուշադրությունը նրա խաղին արդար չէ:
Ես ստիպված եմ նրան աջակցել, քանի որ գիտեմ, որ նա լավ տղա է, որը ջանք չի խնայում թիմի համար», ասել է Լեմպարդը: