Գորիսի բժշկական կենտրոնն այս պահին ծառայում է որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ. ԱՆ
Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ: Այս մասին հայտնում են [url=http://www.moh.am/#1/3212]Առողջապահության նախարարությունից[/url]։
Տարհանումն իրականացվում է թե՛ շտապօգնության մեքենաներով և ռեանիմոբիլներով, թե՛ սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:
Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, նաև համալրվել է անհրաժեշտ պարագաներով: