211652_close_icon
views-count13513 դիտում article-date 23:57 27-09-2020

Մռավ լեռը վերահսկողության տակ վերցնելու հակառակորդի փորձերը կանխվել են. Արմենպրես

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդն իր սադրիչ գործողությունների ընթացքում փորձել է իր վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն հետ է շպրտվել։ [url=https://armenpress.am/arm/news/1029141.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասել է ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։ «Հակառակորդը փորձ է արել վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն նրանք հետ են մղվել։ Լեռը եղել և մնում է Արցախի վերահսկողության տակ»,- նշել է Սարումյանը։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր