13752 դիտում
16:54 29-05-2015
Երեւանի քաղաքապետարանը ե՞րբ է վերահսկողության տակ վերցնելու «խոզի հոգեբանությամբ» սնունդ տեղափոխող «վայ»-առաքիչների աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչեւ Երեւանի քաղաքապետարանը եւ վարչական շրջանների պաշտոնյաները «կուրծք ծեծելով» հայտարարում են, որ սննդի օբյեկտներում սանիտարական վիճակն իրենց կողմից վերցված է վերահսկողության տակ, մայրաքաղաքում ականատես ենք լինում, թե ինչ «բարդակ» վիճակ է տիրում որոշ խանութներում եւ սննդի սպասարկման կետերում, որտեղ հացը եւ հացաբուլկեղենը բերվում է փնթի ձեւով:
Այսօր` մայիսի 29-ին, Խորենացի փողոցում` «Ոսկու աշխարհ»-ի դիմաց, ականատես եղանք, թե ինչպես է Opel մակնիշի 35 UV 486 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հացաբուլկեղենը փնթի ձեւով մատակարարում խանութ: Տեսնելով, որ այդ ամենը նկարահանվում է, վարորդը նեղսրտեց, իսկ հետո քթի տակ անհոդաբաշխ ու անհասկանալի արտահայտություններ անելով` ասաց, թե «ինքը լավ էլ կուտի այդ վիճակում իր կողմից տեղափոխվող հացաբուլկեղենը»: Ավելացնելու ոչինչ չունենք...
Մնում է` պատկան մարմինները, մասնավորապես` Սննդի անվտանգության պետական ծառայության փափկասուն չինովնիկները, մի քիչ իրենց ուղեղներին զոռ տան եւ անհրաժեշտ գործողություններ կատարեն, որպեսզի նման կերպ սնունդ տեղափոխող պատուհասներին նախազգուշացնեն, որ «խոզի հոգեբանությամբ» պետք չէ սնունդ մատակարարել:
Իսկ Երեւանի քաղաքապետարանն էլ ժամանակ կգտնի` մի փոքրիկ պտույտ մը` շրջայց կատարել առավոտ շուտ` մայրաքաղաքի սննդի օբյեկտներում եւ իր կողմից հայտնաբերված նմանատիպ խախտումներով պարտավորեցնի Սննդի անվտանգության պետական ծառայությանը, որպեսզի մի քիչ մտածեն սպառողի մասին, այդ թվում` երեխաների:
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10887 դիտում
17:03 20-09-2014
Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել են խոզի հոգեբանությամբ ապրող բնակիչներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ