211652_close_icon
views-count3666 դիտում article-date 21:30 27-09-2020

ԱԱԾ-ն՝ լրատվամիջոցների վրա հաքերային հարձակման մասին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ 1in.am, armenpress.am, news.am, mamul.am և մի շարք այլ լրատվական կայքերը պայմանագրային հիմունքներով գտնվում են արտերկրյա «Cloudflare» ընկերության սերվերային տիրույթում և ադրբեջանական հաքերների կողմից փոփոխվել են այդ կայքերի կարգավորումները, որոնք կարճ ժամանակում շտկվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։ Լրատվական կայքերը սպասարկող մասնագիտական անձնակազմը շարունակաբար ստանում է համապատասխան աջակցություն՝ անվտանգության ապահովման նկատառումներով:

Նմանատիպ նյութեր