211652_close_icon
views-count7972 դիտում article-date 12:12 14-10-2017

Լոնդոնը մեղադրել է Թեհրանին բրիտանական խորհրդարանի կայքի վրա կատարված հաքերային հարձակման մեջ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները խորհրդարանի կայքի վրա կատարված հաքերային հարձակման մեջ մեղադրում են Իրանին, հաղորդում է Daily Telegraph-ը։ Աղբյուրի խոսքով՝ դեռևս պարզ չէ հարձակման դրդապատճառը, սակայն ենթադրություններ կան, որ իրանական իշխանությունների նպատակը, իբրև թե, միջուկային գործարքը խզելն է, որպեսզի Իրանը կարողանա միջուկային զենք ստանալ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը չի պահպանում գործարքի որոշ կետեր, ինչին հետևել էր Իրանի նախագահ Հասան ռուհանիի խիստ քննադատությունը։ Մասնավորապես, Իրանի նախագահն ասել էր, որ Թրամփը փորձում է ավելի մեծ լարվածություն առաջացանել իրանա-ամերիկյան հարաբերություններում, որպեսզի կարղանա նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ։

Նմանատիպ նյութեր