Համացանցում է տարածվել Խարկովում ԱՆ-26 օդանավի վթարի պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հրապարակվել է սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի Խարկովի մարզում ԱՆ-26 օդանավի վթարի պահը։ Տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն։
Տեսանյութում երևում են օդանավի թռիչքի վերջին պահը և պայթյունի կադրերը։
Նշենք, որ օդանավը աղետ է ենթարկվել սեպտեմբերի 25-ի երեկոյան Չուգուևի շրջանում ուսումնամարզական թռիչքից հետո թռիչքուղի մտնելիս։ Նրանում եղել է 27 մարդ, որոնց մեջ եղել են Խարկովի Կոժդուբայի անվան օդային ուժերի համալսարանի կուրսանտներ։
Զոհվել է 26 մարդ, փրկվել է 2 կուրսանտ, ովքեր աղետի պահին դուրս են թչել օդանավից, սակայն ստացել են մարմնի 90 տոկոս այրվածքներ։ Նրանցից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։