Մինսկում ցուցարարների են ձերբակալում
Բելառուսում նախագահական ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում։ Մայրաքաղաք Մինսկում գործող Կոմարովի շուկայում ընդդիմությունը պատրաստվում էր երթ անցկացնել։
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, ոստիկանությունը շուկայի մոտ ձերբակալել է մի քանի քաղաքացիների այն բանից հետո, երբ նախազգուշացրել է, որ բողոքի ակցիան արտոնված չէ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ։ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների ավելի քան 80 տոկոսը և վերընտրվել նախագահի պաշտոնում։
Ընտրություններից հետո երկրում սկսվել են բողոքի մասշտաբային ակցիաներ՝ ընդդեմ կեղծված արդյունքների։
Ընդդիմադիր բոլոր թեկնածուերի շտաբները հայտարարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։