211652_close_icon
views-count622 դիտում article-date 16:36 26-09-2020

Առկա է համագործակցությունը բարելավելու փոխադարձ ցանկության. ՀՀ նախագահին շնորհավորել է Սերբիայի նախագահը

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Սերբիայի Հանրապետության քաղաքացիների և իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Լիովին հավատում եմ մեր երկկողմ հարաբերությունների առավել դինամիկ զարգացմանը՝ հիմնված համագործակցությունը բարելավելու փոխադարձ ցանկության, մեր ավանդական մտերմության ու բարեկամության վրա»:

Նմանատիպ նյութեր